Դանա Ուայթը չի բացառել Ծառուկյանի մասնակցությունը UFC մրցաշարին Սպիտակ տանը
UFC նախագահ Դանա Ուայթը չի բացառել, որ խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) կմասնակցի առաջիկայում Վաշինգտոնի Սպիտակ տանը նախատեսված UFC մրցաշարին։
«Բոլորը ճիշտ են՝ անարդար համարելով Արման Ծառուկյանի բացակայությունը տիտղոսային մենամարտերում։ Հստակ չեմ կարող պատասխանել, բայց հավանական է, որ Ծառուկյանը կմասնակցի առաջիկա մրցաշարին Սպիտակ տանը»,- ասել է Դանա Ուայթը UFC 324 մրցաշարից հետո տեղի ունեցած ասուլիսում։
ԱՄՆ նախագահի նստավայրում UFC-ի առաջին մրցաշարը նախատեսված է հունիսի 14-ին եւ նվիրված կլինի ԱՄՆ-ի 250-ամյակին։


