շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դա եղել է զուտ տեխնիկական սխալ. Արթուր Վանեցյան

«Օրակարգում ունեինք մեկ հարց՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը»,-այս մասին այսօր ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։  

Նա ասաց, որ Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը կողմ են քվեարկել գործկոմի նիստի բոլոր մասնակիցները. «Պարոն Խաշմանյանը այսուհետ համարվում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ»։

Վանեցյանն անդրադարձավ նաև բարձրացված աղմուկին և ասաղ, որ իրականում որևէ խնդիր չի եղել, «ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ, այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը, իրականում եղել է շատ պարզ իրավական կազուս, որի համար առաջիկայում ֆեդերացիայում նշանակվել է ծառայողական քննություն»:

Ըստ նրա՝ համապատասխան պաշտոնատար անձինք կպատասխանեն հարցերին, և նրանց նկատմամբ համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի։

«2019 թվականի հունիսի 26-ին տեղի է ունեցել հերթական ընդհանուր ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը, նոր կանոնադրության համաձայն բոլոր հավաքականների մարզիչների նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին, դա որոշում է ՀՖՖ նախագահը։ Հունիսի 26-ին դա ընդունվել է մեր ժողովի կողմից, որից հետո դա պետք է մուտքագրվեր պետական ռեգիստր, սակայն դա մուտքագրվել է ինչ-ինչ պատճառներով հոկտեմբերի 25-ին, դա 10-օրյա ժամկետում է պետռեգիստրում գրանցում ստանում։ Ֆորմալ առումով այդ 10-օրյա ժամկետը լրանում է վաղը։ Ինձ ներկայացրել են, որ նոր մարզչի նշանակման հարց կա, մեր աշխատակազմը ինձ չի ներկայացրել, որ պետռեգիստրում դա դեռևս գրանցված չէ, դա եղել է զուտ տեխնիկական սխալ, որը եղել է մեր աշխատակազմում մի աշխատակցի կողմից թույլ տրված սխալ, որը պետք է տաներ հունիս ամսին, բայց տարել է հոկտեմբեր ամսին և ոչ մեկին չի ասել դրա մասին՝ մտածելով, որ հանկարծ իր վրա խոսակցություն չգա, դա է եղել միակ պատճառը, և այն աղմուկը, որը բարձրացավ, ընդհանրապես տեղին չէր, և մենք այսօր ունենք նոր մարզիչ»,-եզրափակեց Վանեցյանը։

«Օրակարգում ունեինք մեկ հարց՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը»,-այս մասին այսօր ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։  

Նա ասաց, որ Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը կողմ են քվեարկել գործկոմի նիստի բոլոր մասնակիցները. «Պարոն Խաշմանյանը այսուհետ համարվում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ»։

Վանեցյանն անդրադարձավ նաև բարձրացված աղմուկին և ասաց, որ իրականում որևէ խնդիր չի եղել, «ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ, այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը, իրականում եղել է շատ պարզ իրավական կազուս, որի համար առաջիկայում ֆեդերացիայում նշանակվել է ծառայողական քննություն»:

  • Կիսվել: