ՉԼ․ Թիկնիզյանի թիմը դուրս մնաց պայքարից, ևս երկու թիմ նվաճեցին լիգայի փուլի ուղեգիր
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր նվաճեցին ևս երկու թիմ։
Որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Պաֆոս» – «Ցրվենա Զվեզդա» պատասխան խաղում կրկին հաղթեց կիպրական ակումբը (2:1)։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի թիմը երկու խաղերի արդյունքում պարտվեց 2։3 հաշվով և դուրս մնաց պայքարից՝ ճանապարհը զիջելով Կիպրոսի գործող չեմպիոնին։
Զուգահեռաբար ընթացող խաղում Նորվեգիայի գործող չեմպիոն «Բուդյո Գլիմտը» դիմակայության երկու խաղերի արդյունքում 6։2 հաշվով առավելության հասավ ավստրիական «Շտուրմի» նկատմամբ և նվաճեց Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի ուղեգիր։ Պատասխան հանդիպումն ավարտվեց ավստրիացիների հաղթանակով՝ 2։1։
Այսպիսով, Սերբիայի գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» և ավստրիական «Շտուրմը» իրենց ելույթները կշարունակեն Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՉԼ-ի լիգայի փուլի ուղեգիր իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր ղազախական «Կայրաթը»։


