ՉԼ․ «Փյունիկը» պարտվեց Մինսկի «Դինամոյին»
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ընդունեց Մինսկի «Դինամոյին» (Բելառուս)։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում 1:0 հաշվով հաղթեցին հյուրերը։
90-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց 34-ամյա պաշտպան Ալեքսեյ Գավրիլովիչը։
Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։
«Փյունիկը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» եւ Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։