կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չգիտեմ, թե ինչու Բայրամյանը չի հրավիրվել հավաքական․ Թիկնիզյան

Չգիտեմ, թե ինչու Բայրամյանը չի հրավիրվել հավաքական․ Թիկնիզյան

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հայաստանի հավաքականի սպասվող հանդիպումների մասին։

«Մենք մեկ խաղ ունենք Լատվիայի հետ Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Կկայանա նաև ընկերական հանդիպում Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Վստահ եմ, որ մենք ունակ ենք հաղթել Լատվիային։ Մենք պայքարի մեջ ենք խմբից դուրս գալու համար։

Աստված տա, որ դա ստացվի: Բայրամյանը չի՞ հրավիրվել հավաքական։ Ես չգիտեմ, թե ինչի հետ է դա կապված, բայց ցավում եմ, որ նա չի հրավիրվել»,- Թիկնիզյանի խոսքն է մեջբերում Metaratings.ru-ն։

Հայաստանը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում կխաղա Լատվիայի հավաքականի հետ և ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

  • Կիսվել: