շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՉեսսՄուդ Օփեն․ Տիգրան Պետրոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

ՉեսսՄուդ Օփեն․ Տիգրան Պետրոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

Երեկ ավարտվեց Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ» Օփեն միջազգային բաց մրցաշարը։ Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը, ով վաստակեց 7 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, ով մրցաշարում ոչ մի պարտություն չկրեց, 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
 

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Սամվել Տեր-Սահակյանը, ով 6-րդ տուրից հետո միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, վերջին տուրերում վաստակեց ընդամենը մեկ միավոր և արդյունքում 6,5 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Եվս մեկ հայ շախմատիստ՝ Արամ Հակոբյանը, նույնքան միավոր է վաստակել և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 10 երկրների ավելի քան 200 շախմատիստներ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր և 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ, գրում է Armsport.am-ը։

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է:

  • Կիսվել: