շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Chessable Masters. Արոնյանը հաղթանակով է մեկնարկել

Chessable Masters. Արոնյանը հաղթանակով է մեկնարկել

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) հաղթանակով մեկնարկեց Chessable Masters օնլայն մրցաշարում, որը Champions Chess Tour-ի երկրորդ փուլն է։

Քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանի մրցակիցը Ուեսլի Սոն է։ Առաջին պարտիայում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով հաղթեց 48-րդ քայլում։

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում մրցում են նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու վիետնամցի Լե Կուանգ Լիեմը, ամերիկացի Հիկարու Նակամուրան ու ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը։

Champions Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն դոլար է։

 

  • Կիսվել: