երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ցանկություն ունեմ հաղթելու այդ խաղում. Մխիթարյանը ՉԼ եզրափակչի մասին

Ցանկություն ունեմ հաղթելու այդ խաղում. Մխիթարյանը ՉԼ եզրափակչի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ ցանկություն ունի մասնակցելու Չեմպիոնների լիգայի եզրափակչին:

«Ամեն ինչ անելու եմ այդ եզրափակիչին մասնակցելու համար: Ցանկություն ունեմ հաղթելու այդ խաղում, քանի որ կարիերաս մոտենում է ավարտին, և կուզենայի հաղթել Չեմպիոնների լիգայում»,- ասել է Մխիթարյանը:   

Հայ կիսապաշտպանի խոսքով`  Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մրցակից «Մանչեսթեր Սիթի»-ն եվրոպական ակումբների շարքում ունի լավագույն կազմերից մեկը:

«Կարող ենք ցույց տալ, որ, գնդակին տիրապետելով, կարող ենք գրոհել»,-ասել է նա:է

Ավելի վաղ լուրեր կային, որ «Ինտեր»-ի կիսապաշտպանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը կկայանա հունիսի 10-ին: «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ սպասվող խաղից առաջ Մխիթարյանը վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից: Մխիթարյանը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի «Միլան»-ի դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել էր խաղի 44-րդ րոպեին:

  • Կիսվել: