ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցանկանում եմ խաղալ ևս 6-7 մրցաշրջան. Մխիթարյան

Ցանկանում եմ խաղալ ևս 6-7 մրցաշրջան. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի շարունակել խաղալ ևս 6-7 մրցաշրջան:

 

«Ցավում եմ, որ մրցաշրջանի ընթացքում բաց թողի կարևոր խաղեր: Սակայն ուրախ եմ, որ նորից եմ խաղալու: Լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ: Վայելում եմ ֆուտբոլը, ուրախ եմ, որ հանդես եմ գալիս Սերիա Ա-ում և հույս ունեմ կշարունակեմ նույնությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում Սերիա Ա-ի Youtube-ի էջը:

Հայ կիսապաշտպանի խոսքով` թեպետ ինքը քիչ գոլերը է խփել այս մրցաշրջանում, բայց լիահույս է, որ թիմը կկարողանա բարձր հորիզոնականներ զբաղեցնել: «Ցանկանում եմ խաղալ ևս 6-7 մրցաշրջան,գուցե ավել, գուցե պակաս»,-ասել է նա: Մխիթարյանը «Սամպդորիա»-ի դեմ հեշտ խաղ չի ակնկալում:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը: Իտալիայի վերսկսվողառաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն կմրցի «Սամպդորիա»-ի հետ: Հունիսի 26-ին կայանալիք խաղում Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ կիսապաշտպանը մկանայինհոգնածություն ունի:

  • Կիսվել: