«Բումն առանց դասականի իմաստ չունի». Արոնյանը` շախմատային թագի պայքարի մասին
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն անդրադարձել է Աստանայում ընթացող շախմատի համաշխարհային թագի մրցաշարին։
Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և չինացի Դին Լիժենը 6 պարտիա են անցկացրել։ Արդյունքում հաշիվը դեռ հավասար է՝ 3:3: Գրոսմայստերները 2-ական հաղթանակ են տարել: Եվս երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի:
«Հուսով եմ, որ շախմատի աշխարհի այս առաջնության ինտենսիվությունն ու գեղեցկությունը մարդկանց կհիշեցնեն, որ դասական շախմատը հաճախ շատ ավելի դիտարժան և հուզիչ է, քան կայծակնային կամ արագ շախմատը: Շախմատային բումը` դասական շախմատի իրադարձությունների բացակայությամբ, իմաստ չունի»,– Twitter–ում գրել է Արոնյանը: