Բուֆոնը դարձել է Իտալիայի հավաքականի մարզական տնօրեն
Թուրինի «Յուվենտուսի» և «Պարմայի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դարձել է Իտալիայի հավաքականի մարզական տնօրենը:
Na վերահսկելու է երկրի ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդական հավաքականները, հաղորդում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն, 46-ամյա իտալացին հույս ունի, որ կարող է օգնել ազգային թիմին լավ հանդես գալ առաջիկա Աշխարհի առաջնությունում, իսկ երիտասարդական թիմերի հետ նրա աշխատանքը կօգնի զարգացնել նոր տաղանդների առաջընթացն առաջին թիմում:
Այս ամառ Բուֆոնը գլխավորում էր Իտալիայի հավաքականի պատվիրակությունը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։
Աղբյուրը՝ Armsport.am: