երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել պատանիների աշխարհի առաջնությունում

Բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել պատանիների աշխարհի առաջնությունում

Երևանում մեկնարակած բռնցքամարտի ավագի տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում հաղթանակներով են մեկնարկել հայ բռնցքամարտիկները:

48 կգ քաշային պատանիների Եվրոպայի չեմպիոն Վաղարշակ Քեյանը գերվստահ հաղթանակ է տարել աշխարհի առաջնության մեկնարկային մենամարտում։ Հայ մարզիկը մրցել է Հարավային Կորեայի ներկայացուցչի հետ ու մեկ գլուխ ուժեղ էր մրցակցից։ Երկրորդ ռաունդում նա երեք անգամ նոկդաունի է ենթարկել կորեացուն և տեխնիկական նոկատով հաղթել նրան:

52 կգ քաշային Արեն Խառատյանը նույնպես մեկնարկել է վստահ հաղթանակով. մեր բռնցքամարտիկը մրցել է Մոնղոլիայի ներկայացուցչի հետ. Նա մրցակցին կարողացել է երեք անգամ նոկդաունի ենթարկել և վստահ հաղթել 5-0 հաշվով։

57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Մակիչյանն էլ մեծ առավելություն է ունեցել Կատարի ներկայացուցչի նկատմամբ և 3-րդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով։

Աղբյուրը՝ Armsport.am

  • Կիսվել: