շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բռնցքամարտի ընտրանին մեկնել է Եվրոպայի գավաթի խաղարկության

Բռնցքամարտի ընտրանին մեկնել է Եվրոպայի գավաթի խաղարկության

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Երևան-Ստամբուլ-Պոտգորիցա չվերթով մեկնել է Մոնտենեգրո, որտեղ կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը։

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ընտրանին 13 քաշային կարգերից հանդես կգա 12-ում։ Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները՝ 48 կգ Բարեղամ Հարությունյան, 51 կգ Ռուդոլֆ Գարբոյան, 54 կգ Ռուսլան Ասլիկյան, 57 կգ Արթուր Բազեյան, 60 կգ Արթուր Ղազարյան, 63.5 կգ Նարեկ Հովհաննիսյան, 67 կգ Գուրգեն Մադոյան, 71 կգ Զավեն Գալստյան, 80 կգ Համբարձում Հակոբյան, 92 կգ Նարեկ Մանասյան, 96 կգ Ռաֆայել Հովհաննիսյան, գերծանր քաշային Դավիթ Չալոյան: Հավաքականի գլխավոր մարզիչը Կարեն Աղամալյանն է:

  • Կիսվել: