երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Արեն Խառատյանն ու Սպարտակ Նահապետյանը՝ արծաթե մեդալակիրներ

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Արեն Խառատյանն ու Սպարտակ Նահապետյանը՝ արծաթե մեդալակիրներ

Հայաստանի թիմը հերթական մեդալներն է նվաճել Ռումինիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում։

52 կգ քաշային Արեն Խառատյանն ու 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ։

Ավելի վաղ, պատանեկան ԵԱ-ի չեմպիոններ էին հռչակվել Վաղարշակ Քեյանն ու Տիգրան Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ եզրափակիչ են դուրս եկել նաև Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ):

 

  • Կիսվել: