երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ

Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ

Երևանում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ:

Առնո Դարչինյանը (46 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Վախթանգ Տոդուան է:

Վահագ Գալստյանը (54 կգ) 1/16 եզրափակչում կհանդիպի բելառուա Ալեքսեյ Կազուսևի հետ:

Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) նույնպես կմեկնարկի 1/16 եզրափակչից: Մրցակիցը Խորվաթիայի ներկայացուցիչ Մատե Ջուկիչն է:

Հայկ Ղահրամանյանը (80 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակչից և կմրցի Հարավային Կորեայի ներկայացուցիչ Դամհիեոն Պարկի հետ:

Հիշեցնենք, որ երեկ ռինգ դուրս եկած բոլոր 4 հայ բռնցքամարտիկները վստահ հաղթանակներ էին տարել:

  • Կիսվել: