չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից:

92 կգ քաշային Նարեկ Մանասյանը վնասվածքի պատճառով եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս չեկավ և ոսկե մեդալը շնորհվեց ռուս բռնցքամարտիկին։ Արծաթե մեդալ նվաճեց նաև 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը։

57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 70 կգ քաշային Անի Հովսեփյանը նվաճեցին բրոնզե մեդալ։

Հայաստանի տղամարդկանց ընտրանին 35 երկրների մեջ թիմային պայքարում 4-րդն էր, իսկ կանանց հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը։

Մրցավայրում մեր մարզիկների կողքին էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

  • Կիսվել: