ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բռնցքամարտի Եվրոպայի գավաթում Հովհաննիսյանը, Չալոյանը և Հարությունյանը մեկնարկել են հաղթանակով

Բռնցքամարտի Եվրոպայի գավաթում Հովհաննիսյանը, Չալոյանը և Հարությունյանը մեկնարկել են հաղթանակով

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ, 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթելով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լեհ Յուկուբ Սլոմինսկիին` առնվազն բրոնզե մեդալ է ապահովել։

Մեկնարկում հաղթանակներ են տարել նաև Ռաֆայել Հովհաննիսյանն ու Դավիթ Չալոյանը, որոնք դուրս են եկել 1/4 եզրափակիչ։

+92 կգ քաշային կարգում հանդես եկող Չալոյանը մեկնարկում մրցել է միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ստան Բերտենսի հետ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել 5:0 հաշվով, իսկ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը նույն 5:0 հաշվով առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Դմիտրի Կոսկյուգի նկատմամբ: Նա նաև երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։

Քառորդ եզրափակչում այսօր հաղթանակներ տանելու դեպքում Հովհաննիսյանն ու Չալոյանը կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ։ Քառորդ եզրափակչի իրենց մենամարտերն այսօր կանցկացնեն նաև Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Երեկ ռինգ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչները՝ Գուրգեն Մադոյանն ու Համբարձում Հակոբյանը պարտվել են մեկնարկում։

  • Կիսվել: