կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Լուսինե Գևորգյանը՝ բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Լուսինե Գևորգյանը՝ բրոնզե մեդալակիր

48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Գրում է Armsport-ը։ 

Գևորգյանը պարտություն է կրել կիսաեզրափակչում՝ դժվարին պայքարում մրցավարների որոշմամբ զիջելով Ռումինիայի ներկայացուցչին:

Հիշեցնենք՝ ժամը 17:30-ից պայքարի դուրս կգան քառորդ եզրափակչում Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը , 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունն անցկացվում է «Միկա» մարզադահլիճում: Մուտքն ազատ է:

  • Կիսվել: