ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ

Երևանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում այսօր մրցումային 4-րդ օրն է:

Անցած երեք օրերին մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորած տղաների հավաքականից ռինգ են դուրս եկել 7-ը և բոլորն էլ հաղթանակներ են տարել, փոխանցում է armsport-ը:
 
Էրիկ Առստամյանը (54 կգ) պարտության է մատնել մալթացի մրցակցին, Ոսկան Ոսկանյանը (60 կգ) և Արմեն Պողոսյանը (75 կգ) ՝ իսրայելցիներին, Արթուր Մկրտչյանը (63, 5 կգ) և Յուրա Բաբլումյանը (67 կգ) Բոսնիա Հերցոգովինայի պատվիրակներին, Արման Միսկարյանը (71 կգ) ՝ ալբանացուն, իսկ գերծանրքաշային Ալբերտ Հարությունյանը նոկաուտի է ենթարկել մոլդովացուն:
 
Այսօր՝ առաջնության չորրորդ օրը, երեկոյան մրցահերթում, Գոռ Ազիզյանը (57 կգ) մրցելու է էստոնացու հետ:

  • Կիսվել: