երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բռնցքամարտի ազգային թիմերը մեկնում են Սերբիա

Բռնցքամարտի ազգային թիմերը մեկնում են Սերբիա

 Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիները մեկնում են Սերբիա` Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը:

Տղամարդկանց թիմի կազմում են 48 կգ Բարեղամ Հարությունյանը, 51 կգ Ռուդիկ Գարբոյանը, 54 կգ Դավիթ Եգորյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 60 կգ Արթուր Սահակյանը, 63,5 կգ Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ Արարատ Հարությունյանը, 71 կգ Գուրգեն Մադոյանը, 75 կգ Վախթանգ Հարությունյանը, 80 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը, 86 կգ Համլետ Հարությունյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը, գերծանր Դավիթ Չալոյանը:

Կանանց ընտրանում ընդգրկվել են 48 կգ Լուսինե Գևորգյանը, 50 կգ Անուշ Գրիգորյանը, 54 կգ Լիլիթ Դալլաքյանը, 60 կգ Էլիդա Քոչարյանը, 63 կգ Սոնա Հարությունյանը, 70 կգ Անի Հովսեփյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Այն կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` ապրիլի 15-29-ը:

  • Կիսվել: