երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բռնցքամարտի առաջնության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները հայտնի են

Բռնցքամարտի առաջնության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները հայտնի են

 Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների 2024 թվականի առաջնության չեմպիոնների անունները, հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
 
Տղամարդկանցից ոսկե մեդալակիրներ են դարձել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հարությունյանը (80 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (92+ կգ)։
 
Կանանցից չեմպիոն են դարձել 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը, Արևիկ Դոխյանը (52 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ), Անի Մանուկյանը (57կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Սոնա Հարությունյանը (63 կգ)։
 
Նշենք, որ առաջնությունն անցկացվել է «Դինամո» մարզահամալիրում։

  • Կիսվել: