Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչ կիսաեզրափակիչի մենամարտեր կանցկացնի
Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մրցումային 8-րդ օրը տեղի կունենան կիսաեզրափակիչի մենամարտերը, որտեղ Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականից եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ) եւ Ռուդոլֆ Գարբոյանը (51կգ):
Կեսօրի մրցահերթում ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Դավիթ Չալոյանը:
Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալոկովի հետ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ռուս Եվգենի Կուլի հետ:
Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի բելառուս Ալեկսեի Ալֆյորովի հետ:
Աշխարհի փոխչմեպիոն Դավիթ Չալոյանի մրցակիցը կլինի ուզբեկ Արման Մախանովի հետ:
Կեսօրի մրցահերթը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:
Երեկոյան մրցահերթում պայքարի դուրս կգա Ռուդոլֆ Գարբոյանը, որը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Հասանբոյ Դուսմատովի հետ:
Երեկոյան մրցահերթը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:


