ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բրազիլիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության նոր ռեկորդ է սահմանել

Բրազիլիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության նոր ռեկորդ է սահմանել

Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Վեվերտոնը փոխարինման մտնելով աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Կորեայի հետ խաղում, դարձել է թիմի թվով 26-րդ ֆուտբոլիստը, որը մասնակցել է ընթացիկ առաջնությանը:

Այդպիսով, բրազիլացիների գլխավոր մարզիչ Տիտեն չորս հանդիպման ընթացքում արդեն օգտագործել է իր ձեռքի տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին: Ինչպես տեղեկացնում է Opta Sport կայքը, դա ֆուտբոլի աշխարհի առաջնության նոր ռեկորդ է:

 Հիշեցնենք, որ բրազիլացիները 1/8 եզրափակիչ խաղում 4:1 խոշոր հաշվով հաղթել են Կորեայի ազգային թիմին, ընդ որում նրանք չորս գոլերը խփել են արդեն առաջին խաղակեսում: Քառորդ եզրափակիչում Բրազիլիայի ընտրանին կհանդիպի նախորդ առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, որն ընթացիկ խաղում միայն 11մ հարվածներով է հաղթել Ճապոնիայի հավաքականին՝  1:1 (11մ՝ 3:1): Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:

  • Կիսվել: