հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բրազիլիան վստահ հաղթանակով սկսեց աշխարհի առաջնությունը

Բրազիլիան վստահ հաղթանակով սկսեց աշխարհի առաջնությունը

ԱԱ-2022-ի խաղային 5-րդ օրվա վերջին խաղում հանդիպեցին Բրազիլիայի և Սերբիայի հավաքականները։

Հանդիպումն ավարտվեց աշխարհի հնգակի չեմպիոնների հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Իսկ ահա երկրորդ խաղակեսում, 61-րդ րոպեին եվրոպական թիմի դարպասը գրավեց Ռիշարլիսոնը՝ բացելով այս խաղում գոլային հաշվարկը։

Քիչ անց «Տոտենհեմի» ֆուտբոլիստը շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ դառնալով այս խաղում դուբլի հեղինակ։

Այսպիսով, բրազիլացիներն առաջին տուրից հետո գլխավորում են G խմբի մրցաշարային աղյուսակը։ Այս խմբի մյուս խաղում Շվեյցարիան հաղթել էր Կամերունին 1-0 հաշվով։

1․ Բրազիլիա – 3 միավոր
2․ Շվեյցարիա – 3
3․ Կամերուն – 0
4․ Սերբիա – 0

  • Կիսվել: