հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բրազիլիան գոլառատ խաղում հաղթեց Հարավային Կորեային

Բրազիլիան գոլառատ խաղում հաղթեց Հարավային Կորեային

ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Բրազիլիան 4։1 հաշվով հաղթեց Հարավային Կորեային։

Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Վինիսիուսը Ժունիորը։

6 րոպե անց Նեյմարը կրկնապատկեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

29-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ռիշարլիսոնը։

Մինչև ընդմիջում բրազիլացիների կազմում աչքի ընկավ նաև Լուկաս Պակետան։

Կորեացիները կարողացան մեկ գոլ խփել։ 76-րդ րոպեին աչքի ընկավ Սին Հո Բեկը։

 Բրազիլիայի հավաքականը քառորդ եզրափակչում կմրցի Խորվաթիայի հետ։

  • Կիսվել: