չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Բոլորը ցանկանում են իմ եւ Մախաչեւի մենամարտը. Արման Ծառուկյան

Բոլորը ցանկանում են իմ եւ Մախաչեւի մենամարտը. Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) խոսել է այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ հնարավոր մենամարտի մասին։

«Բոլորը ցանկանում են մեր մենամարտը։ Նույնիսկ, Իսլամի ֆանատները ցանկանում են տեսնել մեր մենանարտը։ Նոր եմ վերադարձել Ռուսաստան, եւ Դաղստանից շատ տղաներ մոտենում են ինձ եւ խոսում Իսլամի հետ իմ մենամարտը տեսնելու ցանկության մասին»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է The MMA Hour-ը։

2019-ին Արման Ծառուկյանը պարտվել է Իսլամ Մախաչեւին մրցավարների միաձայն որոշմամբ։

Անցած շաբաթ Իսլամ Մախաչեւը պաշտպանել էր տիտղոսը՝ հաղթելով ամերիկացի Դասթին Պորիեին։ Դրանից հետո նա հայտարարել էր, որ Ծառուկյանի հետ մենամարտն անիմաստ է եւ ցանկանում է հանդես գալ կիսամիջին քաշային կարգում։

 
 

  • Կիսվել: