երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բիչախչյանը ճանաչվել է Պոգոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Բիչախչյանը ճանաչվել է Պոգոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայ ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 59,3 տոկոսը։ Վահանը գոլի հեղինակ է դարձել «Կորոնայի» և «Լեգիայի» հետ խաղերում, ինչպես նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: