կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բենզեման, Ֆիրմինոն ու Հենդերսոնը ուզում են հեռանալ Սաուդյան Արաբիայից

Բենզեման, Ֆիրմինոն ու Հենդերսոնը ուզում են հեռանալ Սաուդյան Արաբիայից

«Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, «Ալ Ահլիի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ու «Ալ Իթիֆակի» անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը ցանկանում են հեռանալ Սաուդյան Արաբիայից, հաղորդում է Fichajes.net-ը։

Նրանց դուր չեն գալիս արաբական երկրի շոգ եղանակը, ստադիոնների հաճախելիության մակարդակն ու խնդիրները խաղադաշտում։

Բենզեման, Ֆիրմինոն ու Հենդերսոնը 2023 թվականից են խաղում Սաուդյան Արաբիայում։ Երեք ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են 2026 թվականին։

  • Կիսվել: