կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բենզեման առաջին հեթ-տրիկն է գրանցել Սաուդյան Արաբիայում

Բենզեման առաջին հեթ-տրիկն է գրանցել Սաուդյան Արաբիայում

«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման Պրո լիգայում առաջին անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ: 13-րդ տուրի «Աբհայի» դեմ խաղի առաջին խաղակեսում նա հաշիվը բացել է 11-մետրանոցից, իսկ ընդմիջումից հետո 15 րոպեում խփել է ևս երկու գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Սաուդյան Արաբիայի առաջնության 13 խաղում Բենզեման աչքի է ընկել 8 գոլով և չորս գոլային փոխանցումով: Ռմբարկուների ցուցակում 35-ամյա ֆուտբոլիստը հետ է մնում միայն Ալեկսանդր Միտրովիչից (10) և Կրիշտիանու Ռոնալդուից (12):

«Ալ Իթիհադը» 24 միավորով հինգերորդն է և առաջատար «Ալ Հիլալից» հետ է մնում 11 միավորով:

  • Կիսվել: