շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բելառուսի ֆուտբոլի առաջնության ժամանակ մրցավարը կորցրել է գիտակցությունը

Բելառուսի ֆուտբոլի առաջնության ժամանակ մրցավարը կորցրել է գիտակցությունը

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության ԲԱՏԷ-ի և Բրեստի «Դինամոյի» միջև հանդիպման գլխավոր մրցավար Դմիտրի Դոլյան խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը։

25-րդ տուրի հանդիպումն ընդհատվել է 12-րդ րոպեին՝ 0։0 հաշվի ժամանակ։ Բժիշկները որոշ ժամանակ մրցավարին օգնություն են ցուցաբերել խաղադաշտում, իսկ հետո պատգարակով դուրս են բերել:

Գլխավոր մրցավարի պարտականությունները կատարել է պահեստային մրցավար Իլյա Լյաշուկին։

Դոլյան 42 տարեկան է, 2015 թվականից նա սպասարկել է Բելառուսի առաջնության ավելի քան 70 հանդիպում՝ որպես գլխավոր մրցավար։

  • Կիսվել: