երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Բազմաթիվ ֆուտբոլիստներ դուրս եկան դաշտ ու կարողացան ցուցադրել իրենց որակները. Բերեզովսկի (տեսանյութ)

Բազմաթիվ ֆուտբոլիստներ դուրս եկան դաշտ ու կարողացան ցուցադրել իրենց որակները. Բերեզովսկի (տեսանյութ)

Կոսովո-Հայաստան (2-2) ընկերական խաղից հետո կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու հետխաղային մամուլի ասուլիսը։

«Պարզ է, որ մենք բոլոր նպատակներին չհասանք, որովհետև չհաղթեցինք, մի փոքր չհերիքեց մեզ։ Բայց տեղեկատվության առումով շատ գոհ ենք, որ բազմաթիվ ֆուտբոլիստներ դուրս եկան դաշտ ու կարողացան ցուցադրել իրենց որակները։ Քիչ ուշ ավելի սառը գլխով կվերլուծենք խաղն ու կարծիք կկազմենք։

Մեր տղաները բավականին վստահ դաշտ դուրս եկան։ Հակոբ Հակոբյանը շատ մեծ աշխատանք տարավ թե՛ առաջին կեսում, թե՛ երկրորդի սկզբում։ Ուզում էինք թարմություն հաղորդել, դրա համար Տերտերյանին դաշտ դուրս բերեցինք, Կամոյին տեղափոխեցինք ձախ, շատ լավ ստացվեց, որ երկրորդ գոլը Կամոն խփեց։

Ալբանիայի հավաքականն այսօր պիտի խաղա Իտալիայի հետ, դրանից հետո վերլուծելու ենք նրանց խաղը։ Ավելի ուշ կորոշենք ով կազմում կլինի, ով՝ պահեստայինների նստարանին, գուցե, թեթև վնասվածքներ լինեն»,-ասաց Բերեզովսկին։

 

  • Կիսվել: