կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բասկետբոլի կանանց ընտրանին 6-րդն է ԵԱ-ի C դիվիզիոնում

Բասկետբոլի կանանց ընտրանին 6-րդն է ԵԱ-ի C դիվիզիոնում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը պարտությամբ եզրափակեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում մրցելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիան: Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Առաջնության 5-րդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 60-65 հաշվով զիջեց Ալբանիայի հավաքականին և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

 

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 16 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

  • Կիսվել: