շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բասկետբոլի Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները Եվրոպայի առաջնությունում ընդգրկվել են միևնույն խմբում

Բասկետբոլի Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները Եվրոպայի առաջնությունում ընդգրկվել են միևնույն խմբում

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը (մինչև 16 տարեկան) կխաղա Ադրբեջանի հավաքականի հետ Եվրոպայի 2023 թ. առաջնությունում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Նշվում է, որ Մյունխենում կայացել է բասկետբոլի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։ Հայաստանի տղամարդկանց (Մ16) հավաքականը նույն խմբում է ընդգրկվել Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ։

Հանդիպումները կանցկացվեն հուլիսի 19-27-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։ Կանանց (Մ16) հավաքականը կհանդիպի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի ընտրանիների հետ։ Հանդիպումները կկայանան հուլիսի 18-23-ը՝ Անդորրայում։

Կանանց (Մ18) հավաքականը խմբում հայտնվեց Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 1-6 Ալբանիայի Դուրես քաղաքում։

 

  • Կիսվել: