չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց նաև Կիպրոսին

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց նաև Կիպրոսին

Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Այսօր կայացած երկրորդ խաղում մեր հավաքականը 76:63 հաշվով հաղթեց Կիպրոսին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր, որը վաստակել է 19 միավոր: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը 102:44 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի թիմին: Հուլիսի 21-ին մեր ընտրանին կմրցի Ադրբեջանի հետ:

  • Կիսվել: