կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Անդորրային

Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Անդորրային

Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, գրում է armsport.am-ը:

Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 45:43 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քրիստինա Կեպենեկյանն էր: Նա վաստակել է 18 միավոր և 14 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղերից հետո տոնել է 1 հաղթանակ և կրել երկու պարտություն, ըստ այդմ մեր ընտրանին պայքարը կշարունակի 5-8 տեղերի համար:

 

  • Կիսվել: