շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բասկետբոլ. Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը հաղթեց Մոլդովային

Բասկետբոլ. Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը հաղթեց Մոլդովային

Կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը սկսել է  իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 75-45 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին` մրցելով Կոսովոյի հետ:

  • Կիսվել: