երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բարսելոնայում արձագանքել են Մեսսիի՝ պատմության ամենատիտղոսակիր խաղացողը դառնալուն

Բարսելոնայում արձագանքել են Մեսսիի՝ պատմության ամենատիտղոսակիր խաղացողը դառնալուն

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունն արձագանքել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նվաճմանը, որը դարձել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։

«Շնորհավորում ենք Լեո Մեսսիին բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը դառնալու համար։ 44 գավաթ. Մենք հպարտ ենք, որ այս անհավանական պատմության մի մասն ենք»,- ասվում է «Բարսելոնայի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ավարտվեց MLS + MX լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին «Նեշվիլն» ու «Ինտեր Մայամին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել Մայամիի «Ինտերի» ֆուտբոլիստները. արգենտինացին պրոֆեսիոնալ կարիերայում նվաճել է 44-րդ գավաթը և դարձել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։

  • Կիսվել: