շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Անգլիայի հավաքականի խաղացողի համար

Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Անգլիայի հավաքականի խաղացողի համար

Անգլիայի հավաքականի և «Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գեհին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերմամբ ավելի շահագրգռված է կատալոնական ակումբը: Այնուամենայնիվ, ֆինանսական խնդիրները կարող են խանգարել «Կապտանռնագույններին» ձեռք բերել խաղացողին: Մադրիդի «Ռեալը» համարվում է անգլիացու տրանսֆերի մեկ այլ հավակնորդ։ Մարկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 միլիոն եվրո։

Խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «Արծիվների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: