կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Բարսելոնան» Սևիլիայի «Բետիսին» հաղթեց 4-0 հաշվով

«Բարսելոնան» Սևիլիայի «Բետիսին» հաղթեց 4-0 հաշվով

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունել էր Սևիլիայի «Բետիսին» ու հաղթել է 4-0 հաշվով:

Կատալոնական ակումբի կազմում աչքի են ընկել դանիացի պաշտպան Անդրես Կրիստենսենը, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, նաև ինքնագոլի հեղինակ է դարձել հյուրերի արգենտինացի կիսապաշտպան Գուիդո Ռոդրիգեսը: Հյուրերը 33-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտը ստացել ու հեռացվել էր իսպանացի կիսապաշտպան Էդգար Գոնսալեսը:

Լա լիգայի ռմբարկուների ցուցակը 19 գոլով գլխավորում է Ռոբերտ Լևանդովսկին, որը 2 գոլով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող և այս տուրում հեթ-տրիկ ձևակերպած Կարիմ Բենզեմային:

32 խաղից հետո «Բարսելոնան» 79 միավորով առաջատարն է և 11 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին: «Բետիսն» ունի 49 միավոր ու 6-րդ տեղում է:

  • Կիսվել: