«Բարսելոնան» հաղթեց Պիկեի վերջին խաղում (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Ալմերիային»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
7-րդ րոպեին 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել կատալոնական թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
48-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ 62-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։
Այս հանդիպումը վերջինն էր «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ժերար Պիկեի համար։ 35-ամյա ֆուտբոլիստն այս շաբաթ անսպասելի հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Նա մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 85-րդ րոպեին։
«Բարսելոնան» 34 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալի» նկատմամբ, որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Ալմերիան» 15-րդն է՝ 13 միավոր։