չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ԵԱ-ի եզրափակիչում

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ԵԱ-ի եզրափակիչում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամներ Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 27-ին կկայանան բոլոր քաշային կարգերի եզրափակիչները:

48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանի հետ:

92 կգ քաշի եզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կրկին Ռուսաստանից Մուսլիմ Գադջիմոգոմեդովն է:

  • Կիսվել: