կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց պայքարի 48 կգ քաշի կիսաեզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մրցեց Սերբիայից Ռադե Յոկսիմովիչի հետ: Հարությունյանը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 28-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:

 

  • Կիսվել: