հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բարձր ենք գնահատում նրա խաղաղարար ջանքերը. Կրեմլը՝ Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին

Բարձր ենք գնահատում նրա խաղաղարար ջանքերը. Կրեմլը՝ Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խաղաղարար ջանքերը։ Այսպես, Կրեմլի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Թուրքմենստանի նախկին ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առաջարկն Էրդողանին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։

«Մենք բարձր ենք գնահատում պարոն Էրդողանի ջանքերը, նրա խաղաղարար գործունեությունը, միջնորդական ծառայություններ մատուցելու նրա փորձերը, ինչպես նաև նրա վերաբերմունքը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման նկատմամբ», - ասուլիսի ժամանակ ասել է Դմիտրի Պեսկովը։

  • Կիսվել: