շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բարդ հանդիպում էր․ Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի հետ խաղի մասին

Բարդ հանդիպում էր․ Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի հետ խաղի մասին

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հաշեկն անդրադարձել է Պրահայում կայացած ընկերական խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ 2-1 հաշվով կամային հաղթանակին:

«Բարդ հանդիպում էր, որը տարբերվում էր Նորվեգիայի հավաքականի դեմ նախորդ խաղից։ Մենք նոր բաներ փորձեցինք։ Ամեն դեպքում, մեր խաղում եղան դրվագներ, որոնք չէի ցանկանա տեսնել։ Իհարկե, մենք կաշխատենք սխալների վրա, սակայն Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ նրանք հենց այնպես չեն պարտվում ու բարդ մրցակից են։

Մենք լավ սկսեցինք խաղը, ունեցանք գոլային պահեր, սակայն, հետո մրցակիցը գոլ խփեց ու մեզ մոտ խաղային անկում նկատվեց։ Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ հեշտ մրցակից չէ։ Եթե նրանք հաղթել են Ուելսին ու ոչ-ոքի խաղացել Թուրքիայի հետ, նշանակում է՝ որակյալ թիմ են»,- հետխաղային ասուլիսում նշել է չեխ մասնագետը։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 4-ին Լյուբլյանայում և կմրցի Սլովենիայի ընտրանու դեմ, իսկ հունիսի 7-ին Երևանում կընդունի Ղազախստանի թիմին։

  • Կիսվել: