չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանն ԱՊՀ խաղերին կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ

Հայաստանն ԱՊՀ խաղերին կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ

Հայաստանը մեծաքանակ պատվիրակությամբ կմասնակցի ԱՊՀ խաղերին:

ելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրորդ խաղերին Հայաստանը կներկայացնեն 140-ից ավել մարզիկներ: Հայաստանը ներկայացնող մարզիկները ուժերը կչափեն 14 մարզաձևում` բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն, վոլեյբոլ:

ԱՊՀ երկրորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում` «Մինսկ-Արենա»-ում: Խաղերի փակման արարողությունը կկայանա հուլիսի 14-ին:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը մրցավայրից կլուսաբանի խաղերը:

  • Կիսվել: