հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բալեկյանը կկարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի հետ առաջիկա հանդիպումներին

Բալեկյանը կկարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի հետ առաջիկա հանդիպումներին

Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ժամանակ կունենա վնասվածքից ապաքինվելու համար և կարող է Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալ Թուրքիայի և Խորվաթիայի հետ առաջիկա հանդիպումներում։ Հայտնում է ArmSport.am-ը։

Ինչպես տեղեկացնում է Sportball24.com-ը, Նորբերտո Բրիասկոյի՝ «Սարմիենտոյի» դեմ խաղում ստացած վնասվածքը լուրջ չի եղել։ «Բոկա Խունիորսի» հարձակվողն արդեն կարող է մարզվել։

Այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, Բալեկյանը «Բուենոս Այրեսից» կուղևորվի Երևան և առաջիններից մեկը կլինի, որը կմիանա Հայաստանի հավաքականին՝ նախապատրաստվելու առաջիկա հանդիպումներին։

Այսպիսով, Նորբերտոն բաց կթողնի «Բոկա Խունիորսի» առաջիկա երկու հանդիպումները՝ «Տիգրեի» (սեպտեմբերի 4) և «Ալմագրոյի» (սեպտեմբերի 10) դեմ։

 

 

  • Կիսվել: