հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բացվել է «Ուրարտու» ակումբի թանգարանը (տեսանյութ)

Բացվել է «Ուրարտու» ակումբի թանգարանը (տեսանյութ)

«Ուրարտուի» 30-ամյակի տոնակատարության մեկնարկը տրվեց մարզաբազայի տարածքում ակումբի թանգարանի բացմամբ, որի նպատակը ներկայիս ու ապագա սերունդներին անցյալի արժեքների մասին պատմելն է։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Բացման արարողությանը ներկա էին ակումբի ղեկավարությունը՝ «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցի գլխավորությամբ, ակումբի հիմնադիր Սարգիս Իսրայելյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Ուրարտուի» բոլոր ժամանակների ներկայացուցիչներ ու ֆուտբոլիստներ, ինչպես նաև ակումբի ակադեմիայի թիմերը։
 

Մանրամասները՝ ակումբի մամուլի քարտուղարության ներկայացրած տեսանյութում.

  • Կիսվել: