հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բաց թողած գոլ, Արցախի դրոշ ու երկրպագուների ծեծկռտուք. Հայաստան-Խորվաթիա առաջին կեսից հետո

Բաց թողած գոլ, Արցախի դրոշ ու երկրպագուների ծեծկռտուք. Հայաստան-Խորվաթիա առաջին կեսից հետո

Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի հետ տնային խաղի առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գնդակը խաղի 16-րդ րոպեին հեղինակել է խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը՝ անկյունայինի խաղարկումից հետո մոտ տարածությունից գնդակն ուղարկեց Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: Թվում էր՝ վերջինս գտնվում էր խաղից դուրս վիճակում, սակայն VAR-ի օգնությանը դիմելուց հետո հանդիպման գլխավոր մրցավարն արձանագրեց դարպասի գրավում:

Բաց թողած գոլից հետո մերոնք սկսեցին ավելի ակտիվ գործել ու հաշիվը հավասարեցնելու մի քանի պահ ունեցավ. նախ Սպերցյանի լավ հարվածից հետո գնդակը դուրս եկավ անկյունային, ապա Դաշյանը հեռահար հարվածով փորձեց սպառնալ Լաբրովիչի դարպասին, դեռևս սակայն ապարդյուն:
 
28-րդ րոպեին մեր թիմը տուգանայինի իրավունք վաստակեց, Լուկաս Սելարայանի հարվածից հետո դարպասապահը հեշտությամբ որսաց գնդակը:
 
Առաջին կեսում նաև մի քանի ուշագրավ միջադեպ գրանցվեց. նախ, դռոնի օգնությամբ խաղադաշտում հայտնեց Արցախի դրոշն ու երկրպագուների բացականչությունների ներքո մի քանի րոպե ֆուտբոլիստների գլխավերևում ծածանվելուց հետո դուրս բերվեց մարզադաշտից:

Ապա, հարավային տրիբունայում հավաքված երկրպագուների շրջանում սկսվեց ծեծկռտուք, որն աստիճանաբար մեծ թափ հավաքեց՝ ներգրավելով ավելի մեծ թվով մարդկանց: Պարեկների միջամտությունից հետո միայն կրքերը հանդարտվեցին, գրում է armsport.am-ը;

  • Կիսվել: