շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխվել է

Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխվել է

ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը:

Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նախկին խաղացանկը փոփոխվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի՝  մարտի 24-ին նախատեսված և հետաձգված Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին: Ըստ այդմ՝ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նոր խաղացանկն ունի հետևյալ տեսքը՝

Հունիսի 4 - Հայաստան - Իռլանդիա

Հունիսի 8 - Շոտլանդիա - Հայաստան

Հունիսի 11 - Ուկրաինա - Հայաստան
Հունիսի 14 - Հայաստան - Շոտլանդիա
Սեպտեմբերի 24 - Հայաստան - Ուկրաինա
Սեպտեմբերի 27 - Իռլանդիա - Հայաստան

 

Հանդիպումների անցկացման կոնկրետ վայրերը և մեկնարկի ժամերը կհաստատվեն ավելի ուշ:

  • Կիսվել: