չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: 

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»

 

Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)

Ստյոպա Մկրտչյան  - «Օսիեկ» (Խորվաթիա)

Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»

Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Գոռ Մանվելյան - «Նոա»

Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Թիմին այսօր կմիանա Ուգոչուկվու Իվուն: Հենրի Ավագյանը և  Դավիդ Դավիդյանը հավաքին կմիանան այսօր երեկոյան՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումից հետո:  

Հրանտ-Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը, Անդրե Չալըշըր, Էդուարդ Սպերցյանը և Ժիրայր Շաղոյանը հավաքականի շարքերը կհամալրեն սեպտեմբերի 2-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը, Վահան Բիչախչյանը և Էդգար Սևիկյանը՝ սեպտեմբերի 3-ին: 

Ազգերի լիգայում սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը տանը կընդունի Լատվիայի թիմին, իսկ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: 

 

  • Կիսվել: